Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Ներկա ստամոքսային վերնախավի փոխարեն՝ ուղեղագիտելիքային վերնախավ

Ներկա ստամոքսային վերնախավի փոխարեն՝  ուղեղագիտելիքային վերնախավ
01.03.2024 | 14:02

Հայ ժողովրդին անգործության մեջ մեղադրողները թող իրենց նեղություն տան ու փորձեն պատասխանել նույնատեսակ հարցին ԵՄ-ի երկրների համար, որոնք ի վնաս իրենց վարում են ծայրահեղ անմիտ հակառուսական քաղաքականություն։

Իսկ ի՞նչ կասեն մեր իմաստունները ուկրաինացիների ինքնասպանության մակարդակի հակաուկրաինական քաղաքականության մասին։

Գերմանիայի նման ահռելի երկիրը զրկվում է արդյունաբերությունից, նրան գազ մատակարարող խողովակները պայթեցվում են, և, այ քեզ բան, գերմանացիները չեն համախմբվում ու տապալում իրենց կառավարությունը։

Մի՞թե պարզ չէ, որ աշխարհի հզորագույն ժողովուրդներն անգամ չեն կարողանում իրենց ճակատագրի տերը դառնալ, քանի որ ամենավերին մակարդակում գոյության պայքարը մերկապարանոց ուժային է, իսկ ժողովուրդների շահերով ապրող քաղաքական գործիչներն ու նրանց պոտենցիալ առաջնորդները ճիշտ ժամանակին ասպարեզից հեռացվել են։

Այդ դեպքում ինչո՞վ են բացատրվում հայ ժաղովրդի մասին մեր իմաստունների կողմից տարածվող ծայր աստիճան անընդունելի մեղադրանքները։

Ի՞նչ անի լուրջ առաջնորդներից զրկված ժաղովուրդը, երբ առկա շատ թե քիչ կարող որևէ ուժի ձեռնտու չէ այս վիճակում ձգտել իշխանության, քանի որ նրանք բոլորը այս վիճակից դուրս գալու ելք չեն տեսնում։

Իսկ ո՞վ է ստեղծել ներկա վիճակը Հայաստանում, որի պատասխանը մեկն է՝ մեր անկախության շրջանի բոլոր իշխանությունները միասին։

Պետք է հասկանալ, որ ժողովրդի կյանքում ստեղծված ծանրագույն վիճակը լինում է տևական ծանր վիճակների հետևանք։

Մի՞թե այդքան շուտ մոռացանք անարդարությունը, կոռուպցիան, արտագաղթը և նմանատիպ բազմաթիվ այլ բաներ, որոնք առաջին հերթին ծանր հարվածներ էին հենց ժողովրդի հոգեբանությանը, որի պտուղներն էլ վայելում ենք մենք հիմա։

Մեզ նեղողը գավառական նեղմիտ մենթալիտետն է, հետամնացությունը, քաղաքակրթական իրական արժեքներից զուրկ լինելը և քթից այն կողմ չտեսնելը։

Մեր հնարավոր փրկության միակ տարբերակներից մեկը ներկա ստամոքսային վերնախավի փոխարեն ուղեղագիտելիքային վերնախավ ունենալն է։

Իսկ այդ բանի միակ տարբերակը, ինքնապաշտպանական բնազդով ստամոքսային վերնախավի օգնությամբ երկրի կառավարումը ուղեղագիտելիքային վերնախավին հանձնելն է։

Հակառակ դեպքում ստիպված կլինենք լքել պատմական ասպարեզը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ